Լրահոս

11.09.2015 15:27


Մահացել է օրեր առաջ Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով վիրավորված զինծառայողը

Մահացել է օրեր առաջ Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով վիրավորված զինծառայողը

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած, 1985 թվականին ծնված մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է։ Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունից։

Վերոնշյալ ավտովթարի հետևանքով նույն օրը զոհվել էր 1986 թ. ծնված կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը, իսկ սեպտեմբերի 6-ին՝ հոսպիտալ տեղափոխված, 1977 թ. ծնված մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և 1977 թ. ծնված ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը։

Կրտսեր սերժանտ Հարություն Հրանտի Միրզոյանն այժմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է։

Մանրամասները՝ «Ռազմինֆոյում»։

Այս խորագրի վերջին նյութերը