Լրահոս

11.09.2015 23:29


Բազմոցին դի է հայտնաբերվել

Բազմոցին դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.14-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես աշտարակեցու փողոցի թիվ 84 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել 1961 թ. ծնված Ն. Մ.-ի դին:

Հրշեջ-փրկարարները Ն.Մ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը