Լրահոս

12.09.2015 08:58


«Նիսսան Մարչ»–ն ընկել է ջրանցքը

«Նիսսան Մարչ»–ն ընկել է ջրանցքը

Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.58-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Շահումյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ջրանցքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածում (35-րդ կմ) «Նիսսան Մարչ» մակնիշի 34 AF 280 պետհամարանիշով (վարորդ` 1977 թ. ծնված Ա. Հ., ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը:

Մինչ հրշեջ-փրակարարների կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը