Լրահոս

12.09.2015 16:06


Կարկաչան ռեստորանի մոտակայքում այրվել է 600 քմ խոտածածկ տարածք

Կարկաչան ռեստորանի մոտակայքում այրվել է 600 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 11-12-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշեն 11-րդ փողոցում` ավտոտնակների մոտակայքում` 115 քմ:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շիրազի փողոցի վերջնամասում` 8000 քմ, Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղի Հայրենադարձների թաղամասի տնակներից մեկի մոտակայքում` 5000 քմ, Ձորաղբյուր գյուղում` 3500 քմ, Զովունի գյուղում` 600 քմ, Վայոց ձորի մարզի Արալեզ գյուղում` 150 հակ խոտ, Ելփին գյուղի մոտակայքում` 25 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարկաչան ռեստորանի մոտակայքում` 600 քմ, Էջմիածնի հին խճուղու մոտակայքում` մոտ 4000 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` 1 հա բուսածածկույթ և մոտ 7000 քմ խաղողի այգիներ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի հարակից տարածքում` 100 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Արցախ» ռեստորանային համալիրի մոտակայքում` 2 հա, Աչաջուր գյուղի սկզբնամասում` 15 հա խոտածածկ տարածք:

Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել և մարել են:

Այս խորագրի վերջին նյութերը