Լրահոս

12.09.2015 21:55


Հրդեհ Շիրակի մարզում և Ջրվեժ թաղամասում

Հրդեհ Շիրակի մարզում և Ջրվեժ թաղամասում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.30-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի տնակներից մեկի մոտակայքում գտնվող դաշտում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը16.00-ին, մարվել՝ 16.16-ին: Այրվել է մոտ 3 հա ցորենի հնձած արտ և այնտեղ կուտակված մոտ 2տ անասնակեր:

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասում` «Կոլիի գոմեր» կոչվող հատվածում, այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը