Լրահոս

12.09.2015 22:13


Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես ՄԼ»–ը և «Մերսեդես C180»–ը

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես ՄԼ»–ը և «Մերսեդես C180»–ը

Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.03-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տեղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես ՄԼ» մակնիշի (վարորդ Հ. Ղ.) 13 LO 639 և «Մերսեդես C180» մակնիշի (վարորդ Ա. Հ.) 41 RM 444 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Ուղևորները` 1949 թ. ծնված Ն. Գ.-ը, 1963 թ. ծնված Վ. Տ.-ը, հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը