Լրահոս

13.09.2015 08:50


Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին բախվել են «Դայվու»–ն և «Մերսեդես»–ը

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին բախվել են «Դայվու»–ն և «Մերսեդես»–ը

Սեպտեմբերի 13-ին, ժամը 02.08-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում բախվել են «Դայվու» մակնիշի (վարորդ Հ. Հ.) 34 CN 926 և «Մերսեդես» մակնիշի (վարորդ Գ. Հ.) 34 FT 392 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Մարմարիկ գետը:

«Դայվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1962 թ. ծնված Հ. Հ.-ը, հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը