Քաղաքական

14.09.2015 11:01


Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Գրիգորյանը

Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Գրիգորյանը

Նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ստացել է 10686 ձայն։ Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ԿԸՀ–ից, նրա մրցակից Արիս Գրիգորյանի օգտին քվեարկել է 3303–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Արցախի Հանրապետության 207 համայնքներում անցկացվում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանց մասնակցելու իրավունք ուներ 94 377 ընտրող: Ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 52 765 ընտրող:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը