Լրահոս

15.09.2015 21:18


Զինամթերք է հայտնաբերվել Նանսենի անվան այգում

Զինամթերք է հայտնաբերվել Նանսենի անվան այգում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1964 թ. ծնված Ջամալ Խ.-ն և հայտնել, որ Գայի հուշարձանի մոտ զենք կա: Մեկնած օպերատիվ խումբը Նանսենի անվան այգում հայտնաբերել է «K 16X70 56UK» գրառմամբ, 16 տրամաչափի մեկփողանի, հարթափող որսորդական հրացան և «RUSSIA Rekord 16» գրառմամբ, 16 տրամաչափի 2 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը