Լրահոս

15.09.2015 18:40


Գրպանից հայտնաբերել են կանեփանման զանգված

Գրպանից հայտնաբերել են կանեփանման զանգված

Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, մի քրեական գործի շրջանակներում, գողության կասկածանքով, բերման ենթարկված, 1992 թ. ծնված Վրույր Ա.-ի խուզարկությամբ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները տաբատի գրպանից հայտնաբերել և առգրավել են կանեփանման զանգված: Վրույր Ա.-ի հայտարարությամբ` նշված զանգվածը պատկանում է իրեն, 1 ամիս առաջ քաղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լեռնային արտադրամասի տարածքի վայրաճ կանեփի թփից` անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը