Լրահոս

16.09.2015 08:45


Ավտոմեքենաները արգելափակվել են շիբինի մեջ

Ավտոմեքենաները արգելափակվել են շիբինի մեջ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.35-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ ոսկու հանքի մոտակայքում, ՎԱԶ 2106 և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են շիբինի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 33-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել Է. Ա.-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 32 OS 205 , Ա. Գ.-ին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 LU 415 և Վ. Ա.-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 35 US 748 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը