Լրահոս

16.09.2015 20:03


Երևանում «Մերսեդես Բենց»-ը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու

Երևանում «Մերսեդես Բենց»-ը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու

Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.40-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 30/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 20/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը