Լրահոս

16.09.2015 14:37


Փլուզում է տեղի ունեցել Անտառային փողոցում (լուսանկար)

Փլուզում է տեղի ունեցել Անտառային փողոցում (լուսանկար)

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10.54-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի տներից մեկի մոտակայքում կատարվող շինարարության հետևանքով ճանապարհի ասֆալտի շերտը վնասվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ շին հրապարակի սահմանազատված գոտուց դուրս ճանապարհը փլուզվել է (մոտ 0.3 մ լայնքով և մոտ 3 մ երկարությամբ), իսկ երթևեկելի հատվածում առկա է ճաք (մինչև 5 մմ բացվածքով և 0.5 մ երկարությամբ):

Շինարարական կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվել է սահմանազատում:

Այս խորագրի վերջին նյութերը