Լրահոս

17.09.2015 14:04


Ավելացել են շտապ օգնության կանչերը

Ավելացել են շտապ օգնության կանչերը

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին շտապ օգնության ծառայությունը 158 999 կանչ է ստացել։ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ այդ թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 6440-ով ավելի է:

Նա նաև նշել է, որ հոսպիտալացվել է 31 453 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 2404-ով։

–Աճել է նաև մանկական կանչերի թիվը։ Հիվանդանոց է տեղափոխվել 6098 երեխա, ինչը 2014 թվականի համեմատ ավելի է 451-ով: Սննդային թունավորումների դեպքերը նվազել են 23-ով. գրանցվել է 35 դեպք,–նշել է Թ. Ստեփանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը