Լրահոս

18.09.2015 11:10


Տարբեր թաղամասերում քաղաքացիներ են մնացել վերելակում

Տարբեր թաղամասերում քաղաքացիներ են մնացել վերելակում

Սեպտեմբերի 18-ին, ժամը 05.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի վերելակը խափանվել է (2-3-րդ հարկերի մակարդակում), քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Կ. Գ.-ին դուրս են բերել արգելափակումից:

***

Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 64 շենքի 1-ին մուտքի վերելակում (2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում) քաղաքացի է մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

***

Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մովսես Խորենացի փողոցի թիվ 27 շենքի 3-րդ մուտքի վերելակը 8-րդ և 9-րդ հարկերի միջակայքում խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Այս խորագրի վերջին նյութերը