Լրահոս

18.09.2015 11:31


Կրակել է շների ուղղությամբ

Կրակել է շների ուղղությամբ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 1988 թ. ծնված Արսեն Փ.-ն Արարատ գյուղի Մ. Մելքոնյան փողոցում հրացանով շների է կրակում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արսեն Փ.-ն ապօրինի պահվող, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացանով կրակել է շների վրա:
Հրացանն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը