Լրահոս

18.09.2015 12:40


5 րոպեում 2 ավտովթար Բաղրամյան պողոտայի նույն հատվածում (լուսանկարներ)

5 րոպեում 2 ավտովթար Բաղրամյան պողոտայի նույն հատվածում (լուսանկարներ)

Քիչ առաջ 2 ավտովթար է տեղի ունեցել Բաղրամյան–Մոսկովյան խաչմերուկում, այն էլ՝ 5 րոպեի տարբերությամբ։

Ինչպես հայտնում է «7օր»–ի թղթակիցը, նախ բախվել են Ավանից Բաղրամյան պողոտայով իջնող 58 համարի ավտոբուսը և «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Բախումից մարդատարի հետևի ապակին հայտնվել է ավտոբուսի հետին անիվի տակ։

Վթարի ժամանակ 58 համարի ավտոբուսում նաև ուղևորներ են եղել, սակայն, նախնական տվյալներով, նրանցից որևէ մեկը վնասվածք չի ստացել։

Այս վթարից 5 րոպե հետո մի քանի քայլ ներքև երկրորդ ավտովթարն է տեղի ունեցել։ Բախվել են 2106 մակնիշի ավտոմեքենան, «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «Dacia»–ն և «Hyundai»–ն։ Տուժածներ կրկին չկան։

Լուսանկարները՝ «7or.am»–ի։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը