Լրահոս

19.09.2015 11:26


«Փարոս» ռեստորանի մոտ «Օպել Վեկտրա»–ն կողաշրջվել է

«Փարոս» ռեստորանի մոտ  «Օպել Վեկտրա»–ն կողաշրջվել է

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 08.17-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում` «Փարոս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի (վարորդ՝ 1990 թ. ծնված Ս. Ս.) 34 UF 037 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ս. Ս.-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը