Լրահոս

19.09.2015 20:20


Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.08-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոր թաղամասի Նարեկացու փողոցի թիվ 82 տանը հարակից անասնագոմից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշարկ:

Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 82 տան տանիքում այրվում է գոմաղբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.40-ին, մարվել` 22.50-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և գոմաղբ (մոտ 60 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը