Լրահոս

19.09.2015 22:44


Մասիսում մեղուները լցվել են բնակարան

Մասիսում մեղուները լցվել են բնակարան

Սեպտեմբերի 19-ին, ժամը 09.50-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 23-րդ շենքի բնակարաններից մեկը մեղուներ են լցվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մասիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մեղուները լցվել են բնակարան պատուհանի մոտ գտնվող պատի արտաքին ճեղքից:

Փրկարարները փակել են պատի ճեղքը և Մասիս քաղաքի հակահամաճարակային կենտրոնից վերցված հատուկ թունաքիմիկատներով վնասազերծել են մեղուներին:

Այս խորագրի վերջին նյութերը