Լրահոս

20.09.2015 12:05


Հրդեհ է տեղի ունեցել Գետափ գյուղում

Հրդեհ է տեղի ունեցել Գետափ գյուղում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.22-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.31-ին, մարվել՝ 00.07-ին:

Այրվել է 300 հակ անասնակեր և ծածկ՝ 35 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը