Լրահոս

20.09.2015 13:33


«Վենտո»–ն հարվածել է էլեկտրասյանը և կողաշրջվել

«Վենտո»–ն հարվածել է էլեկտրասյանը և կողաշրջվել

Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.45-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու 46 կմ հատվածում «Վենտո» մակնիշի 34 OQ 264 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Տ.-ի Ս.) մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արարատի ԲԿ են տեղափոխվել վարորդ՝ Գ. Ս.-ը և ուղևոր՝ 1977 թ. ծնված Խ. Ա.-ը, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը