Լրահոս

21.09.2015 22:52


Նոյեմբերյանի սահմանագոտում զինծառայող է վիրավորվել. Բաղանիսը ևս գնդակոծվում է

Նոյեմբերյանի սահմանագոտում զինծառայող է վիրավորվել. Բաղանիսը ևս գնդակոծվում է

Ոսկեվանի սահմանագոտում լարված է։ Այս մասին հայտնում է aravot.am–ը։

Այսօր՝ ժամը 19.55-ին, Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել զինծառայող, Նոյեմբերյանի Պտղավան գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Ռուսլան Մկրտիչյանը: Նա կրծքավանդակի հետին մակերեսի մանր բեկորային վնասվածքներ ունի:

aravot.am–ը հայտնում է, որ Բաղանիսը ևս գնդակոծվում է։ Կրակում են խոշոր տրամաչափի գնդացիրներից և այլ զինատեսակներից: Բաղանիսի գնդակոծությունը սկսվել է 22.05-ին և ընդմիջումներով շարունակվում է: Ադրբեջանական զինուժը կրակում է գյուղի կենտրոնի ուղղությամբ, որտեղով ձգվում է միջպետական ավտոճանապարհը:

Մանրամասները՝ aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը