Լրահոս

22.09.2015 09:48


ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00.28-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ծառին և կողաշրջվել, զոհեր և տուժածներ չեն նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մանիշի 30 LU 017 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեխափոխվել զորամասի բուժկետ, այնուհետև հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը