Լրահոս

22.09.2015 18:59


Դաշտից թմրամիջոց է հավաքել՝ ծխելու միջոցով օգտագործելու համար

Դաշտից թմրամիջոց է հավաքել՝ ծխելու միջոցով օգտագործելու համար

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի «Մուշ-2» թաղամասի թիվ 7/1 շենքի հետնամասից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Հրաչ Պ.-ին և ուղևոր, 1995 թ. ծնված Գոռ Ե.-ին: Ավտոմեքենայի զննությամբ սրահից Հրաչ Պ.-ն ներկայացրել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա էր 1.95 գ ընդհանուր կշռով չորացված, մանրացված կանեփանման զանգված: Նա հայտնել է, որ թմրամիջոցը հավաքել է «Մուշ-2» թաղամասի հարակից դաշտից՝ ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը