Լրահոս

22.09.2015 14:32


«ՎԱԶ-2121»–ն ընկել է Դեբեդ գետը. կան զոհեր

«ՎԱԶ-2121»–ն ընկել է Դեբեդ գետը. կան զոհեր

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12.53-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի «Թումանյան» կայարանի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհարաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ն.-ի (54 տարեկան) դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ն.-ի (44 տարեկան) դին:

Տեղանքի դժվարանցանելիության հետևանքով հրշեջ-փրկարարները Թումանյան կայարանից դիերը տեղափոխել են դեպի Դեբեդ գյուղի «Ջրաղացներ» կոչվող տարածք շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը