Լրահոս

23.09.2015 09:48


Ջրանջատում Նոր Նորքում, Ավանում և Կոտայքում

Ջրանջատում Նոր Նորքում, Ավանում և Կոտայքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

  1. Կաթնաղբյուրի ջրաղբյուրում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
  • Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ 4-րդ, 5-րդ և 8-րդ զանգվածների, Մայակ, Բանավան թաղամասերի,
  • Կոտայքի մարզի` Ջրվեժ գյուղի:
  1. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Նարեկացի, Թումանյան, Իսահակյան, Դ. Վարուժանի, Քուչակի, Հովհաննիսյան թաղամասերի, Խուդյակովի, Շահինյան, Ավանի 1-ից-14-րդ փողոցների ու նրբանցքների, Ս. Նովայի 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 2 և 3 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը