Լրահոս

22.09.2015 17:49


Որոտան-Սևան թունելախորշի պահակակետում հետախուզվող է հայտնաբերվել

Որոտան-Սևան թունելախորշի պահակակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանությունից հայտնում են, որ Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 06.00-ին, Որոտան-Սևան թունելախորշի Սարալանջ գյուղի պահակակետից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Սուրեն Ս.-ն, որը սեպտեմբերի 16-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը