Լրահոս

22.09.2015 22:18


Խոշոր վթար Մ. Մելքոնյան փողոցում (լուսանկար)

Խոշոր վթար Մ. Մելքոնյան փողոցում (լուսանկար)

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.19-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Լադա 110» մակնիշի 71 DA 700 պ/հ (վարորդ՝ Ա. Դ., ծնվ. 1985 թ.), «Ինֆինիտի QX4» մակնիշի 35 OP 501 պ/հ (վարորդ՝ Ա. Խ., ծնվ. 1982 թ.) և «Նիսան Տիդա» մակնիշի 34 NF 888 պ/հ (վարորդ՝ Գ. Շ., ծնվ. 1988 թ.) ավտոմեքենաները:

«Լադա 110» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը