Լրահոս

23.09.2015 14:14


Երևանի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է օձ

Երևանի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է օձ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.21-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպք վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը