Լրահոս

23.09.2015 21:15


Թալին-Երևան ավտոճանապարհին «Mercedes»–ը շրջվել է հարակից ձորակը

Թալին-Երևան ավտոճանապարհին «Mercedes»–ը շրջվել է հարակից ձորակը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.25-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին` «Մշո օջախ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E-320» մակնիշի 34 CZ 518 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը