Լրահոս

24.09.2015 09:25


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.46-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարշավյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը օձ է բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն օձերին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոմանոս Մելիքյան 1 հասցեում` եկեղեցու բակում օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը