Լրահոս

24.09.2015 10:28


Քանաքեռավանի տներից մեկի բակում ծառից կախված դի են գտել

Քանաքեռավանի տներից մեկի բակում ծառից կախված դի են գտել

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 08.16-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան 14 փողոցի տներից մեկի բակում քաղաքացի Է. Մ.-ին տան բակում գտել են ծառից կախված:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են 1977 թ. ծնված Է. Մ.-ի դին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով մարմինը իջեցվել է ծառից:

Այս խորագրի վերջին նյութերը