Լրահոս

24.09.2015 23:30


Արարատյան փողոցում մասնակի փլուզվել է շենքի 2-րդ հարկը

Արարատյան փողոցում մասնակի փլուզվել է շենքի 2-րդ հարկը

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19.10-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի 2-րդ հարկը մասնակի փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1960-1965 թթ. կառուցված 2 հարկանի շինությունը շահագործվում է որպես պահեստ (1-ին հարկում պահեստավորված է գրասենյակային պիտույքներ, 2-րդ հարկում՝ չշահագործվող հաստոցներ): Փլուզվել է առաջին հարկի առաստաղը՝ 12x12 մակերեսով (բարձրությունը 3 մ):

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը