Լրահոս

25.09.2015 10:32


Հրդեհ Գեղարքունիքի մարզում

Հրդեհ Գեղարքունիքի մարզում

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 05.27-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակա չշահագործվող շինությունում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել` 07.35-ին:

Պարզվել է որ Ակունք գյուղի 3-րդ փողոց տներից մեկի բակում Ի. Հ.-ին պատկանող կիսակառույց տան մեջ այրվում է կուտակված անասնակեր:

Այրվել է մոտ 180 հակ անասնակեր և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը