Քաղաքական

25.09.2015 12:00


Հայկական կողմը թշնամու հենակետ և 5 ադրբեջանցու է ոչնչացրել

Հայկական կողմը թշնամու հենակետ և 5 ադրբեջանցու է ոչնչացրել

Ի պատասխան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի բնակելի համայանքների կրակահերթերի՝ հայկական բանակն առնվազն 5 ադրբեջանցի զինվոր է ոչնչացրել: Այս մասին հայտնում է «Voskanapat.info»-ն։

Ադրբեջանի ԶՈՒ ևս 5 զինծառայող վիրավոր է: Նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Կայքի տեղեկություններով` բացի մարդկային կորուստներից՝ ադրբեջանական կողմը զրկվել է նաև Պառավաքար գյուղի դիմաց տեղակայված մարտական հենակետից։ Այն ոչնչացվել է ականանետային կրակահերթից:

Նշվում է, որ ներկա դրությամբ՝ Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը