Լրահոս

27.09.2015 09:52


Սևանա լճում խեղդվածների դիերը հայտնաբերվել են

Սևանա լճում խեղդվածների դիերը հայտնաբերվել են

Սեպտեմբերի 27-ին, ժամը 07.00-ին Դ. Վ.-ի և Ա. Թ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:

ՏԿԱԻՆ–ից հայտնում են, որ հավանական դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա (դեպի ք.Վարդենիս) ջրափրկարարները և տեղի բնակիչները հայտնաբերել են խորտակված նավակը:

Ջրափրկարար-ջրասուզակները հայտնաբերել և ջրից դուրս են բերել Դ. Վ.-ի և Ա. Թ.-ի դիերը:

Իրականցվում են նավակի դուրսբերման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ էր ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը՝ 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, 1985 թ. ծնված Դ. Վ.-ը և Ա. Թ.-ը (մոտ 28 տ), մնացել են ջրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը