Լրահոս

27.09.2015 13:12


Տորք Անգեղի արձանի մոտակայքում այրվել է 50 քմ խոտածածկ տարածք

Տորք Անգեղի արձանի մոտակայքում այրվել է 50 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Տորք Անգեղի արձանի մոտակայքում այրվել է 50 քմ, «Արարատ» կոնյակի գործարանի մոտակայքում` 700 քմ, Հաղթանակ զբոսայգում՝ 600 քմ, Մամիկոնյանց փողոցում` 100 քմ, Թամրուչի փողոցում՝ 500, Սեբաստիա փողոցում՝ 1500 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այրվել է 50 քմ, Կոտայք գյուղում` 100 քմ, Կապուտան գյուղում` 20 հա, Թեղենիք գյուղում` 6 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 100 քմ, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում` 600 քմ, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում` 400 քմ, Թովուզ գյուղում 300 քմ, Ոսկեվան գյուղի մոտակայքում՝ 7 հա, Հաղթանակ և Զորական գյուղերի միջև ընկած հատվածում՝ 4 հա, Սյունիքի մարզի Քաջարան գյուղում` 60 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը