Լրահոս

28.09.2015 08:04


Գավառում այրվել է «ԶԻԼ» մակնիշի գազ լիցքավորող բեռնատարը

Գավառում այրվել է «ԶԻԼ» մակնիշի գազ լիցքավորող բեռնատարը

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00.39-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Հենրիկ Աբրահամյան փողոցի վերջնամասում այրվում է «ԶԻԼ» մակնիշի գազ լիցքավորող բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.59-ին, մարվել` 01.05-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Բ.-ին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի առանց պ/հ-ի հեղուկ գազ լիցքավորող բեռնատարի (բալոնները դատարկ) խցիկը:

Այս խորագրի վերջին նյութերը