Լրահոս

29.09.2015 18:24


Նախկին Երիտասարդական պալատի շենքի մոտակայքում այրվել է 20 քմ խոտածածկ տարածք

Նախկին Երիտասարդական պալատի շենքի մոտակայքում այրվել է 20 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 28-29-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի նախկին Երիտասարդական պալատի շենքի մոտակայքում` 20 քմ, Արշակունյաց պողոտայի թիվ 119 շենքի մոտակայքում` մոտ 1000 քմ, Նուբարաշեն թաղամասից Մասիս քաղաք տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` 2500 քմ խոտածածկույթ և 40 հատ խաղողի վազ, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարանի մոտակայքում` 5000 քմ, Մառի փողոցում՝ թիվ 166 դպրոցի բակում` 10 քմ, Միչուրինի փողոցում՝ Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի մոտակայքում` 1000 քմ, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56 շենքի մոտակայքում` 100 քմ խոտածածկ տարածք:

Տավուշի մարզի Այգեհովիտի գյուղի 10-րդ փողոցի վերջնամասում այրվել է 4000 քմ, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 124 հասցեի մոտակայքում` մոտ 1000 քմ, Բերդ քաղաքի «Ճղարի Պակեր» կոչվող հանդամասում` մոտ 3000 քմ, Նոյեմբերյան քաղաքի քաղաքային գերեզմանատան մոտակայքում` մոտ 2 հա, Հաղթանակ գյուղի սկզբնամասում` 2000 քմ խոտածածկույթ և 100 բերքատու ծառ, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 7-րդ փողոցի վերջնամասում` 800 քմ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի վերջնամասում` 500 քմ, Զվարթնոց-Չոբանքարա ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում` 40 քմ, Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` խաղողի այգում` մոտ 5000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել 60 խաղողի վազ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` 7000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը