Լրահոս

30.09.2015 08:54


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 22.32-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Սահյան փողոցի թիվ 93/5 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17.45-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի թիվ 1 առողջարանում օձ են նկատել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները 11-րդ մասնաշենքի նկուղից հայտնաբերել են սահնոց տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը