Լրահոս

30.09.2015 19:12


«Չելդոն» ռեստորանային համալիրի մոտ այրվել է 300 քմ խոտածածկ տարածք

«Չելդոն» ռեստորանային համալիրի մոտ այրվել է 300 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում` «Չելդոն» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվել է 300 քմ, Հալաբյան փողոցի թիվ 41ա շենքի մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք:

Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից` 5000 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում` 4000 քմ, Արագյուղ գյուղի վերջնամասում` 1.5 հա, Չարենցավան քաղաքի 10-րդ թաղամասի թիվ 3 շենքի մոտ` 500 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի զորամասի հրաձգարանի մոտակա անտառում` 4000 քմ, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի «Նոր այգիներ» կոչվող հանդամասում` 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը