Լրահոս

30.09.2015 20:21


Թմրամիջոցը պատրաստել էին կանեփի թփերից և քիմիական լուծիչից

Թմրամիջոցը պատրաստել էին կանեփի թփերից և քիմիական լուծիչից

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրենի թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրիի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 3 շենքի դիմացից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հակոբ Հ.-ին, 1996 թ. ծնված Կարեն Գ.-ին և 1986 թ. ծնված Ժորա Հ.-ին:
Խուզարկությամբ Հակոբ Հ.-ի գրպանից հայտնաբերվել է ապակյա անոթ` կանաչ պլաստմասսե դետալով, և մեկ փաթեթ, որի մեջ առկա էր 1.1 գ կշռով մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով շագանակագույն զանգված:
Հակոբ Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփի թփերից և քիմիական լուծիչից պատրաստված թմրամիջոց է, որը քաղել է Գյումրիի ավտոկայանի տարածքի կանեփի թփերից` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:

***

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրիի Պ. Սևակի փողոցի թիվ 9/2 շենքի դիմացից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ալբերտ Խ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր մանրացված, չորացված բուսական զանգված և անոթ` կանաչ պլաստմասսե պատյանով, որի մեջ առկա էր մանրացված, չորացված, շագանակագույն, յուրահատուկ հոտով բուսական զանգված, իսկ տաբատի հետևի գրպանից՝ թղթե փաթեթ, որի մեջ առկա էր մանրացված, չորացված կանաչավուն զանգված:
Ալբերտ Խ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն կանեփի թփերից և քիմիական լուծիչից պատրաստված թմրամիջոց է, որը հավաքել է «Ձորի մայլա» կոչվող թաղամասից, կանեփի թփերից` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը