Լրահոս

30.09.2015 12:57


Շատին գյուղում արջը հարձակվել է բնակչի վրա

Շատին գյուղում արջը հարձակվել է բնակչի վրա

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը, 10.07-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Ս. Ա.-ի վրա:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը