Լրահոս

30.09.2015 21:00


Հետախուզվողին հայտնաբերել են Երևանի Աճառյան փողոցում

Հետախուզվողին հայտնաբերել են Երևանի Աճառյան փողոցում

Ոստիկանությունից հայտնում են, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` սեպտեմբերի 29-ին, ժամը 17.50-ին, Երևանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արսեն Լ.-ն, ով սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը