Լրահոս

30.09.2015 14:43


Գյումրիում կաթսայատան պատը փլուզվել է

Գյումրիում կաթսայատան պատը փլուզվել է

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10.09-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6ա շենքի կաթսայատան պատը փլուզվել է.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Վ.Սարգսյան փողոցի թիվ 6ա երկհարկանի շենքի հյուսիսային պատից փլուզվել է մոտ 3 քմ:

Դեպքի մասին տեղեկացվել է Գյումրի քաղաքի քաղաքպետարանի բնակկոմունալ բաժնի պետի տեղակալը:

Հրշեջ-փրկարարները անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը