Լրահոս

01.10.2015 17:45


Մխչյան գյուղում այրվել է 2500 քմ խոտածածկ տարածք

Մխչյան գյուղում այրվել է 2500 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Հովսեփյան փողոցում այրվել է 2000 քմ, Սարալանջի փողոցից դեպի Սարի Թաղ տանող ճանապարհի մոտակայքում` 100 քմ, Նուբարաշեն թաղամասում՝ 300 քմ խոտածածկ տարածք:

Արարատի մարզի Մխչյան գյուղում այրվել է 2500 քմ, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 4 հա, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում` 3 հա, Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին` 3000 քմ, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 800 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը