Լրահոս

01.10.2015 17:10


Վրաերթ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին

Վրաերթ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14.05-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճամբարակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վարդենիս-Զոդ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի 10 FO 805 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Վ. Մ.) վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Դ. Ա.-ին և 1997 թ. ծնված Վ. Պ.-ին, այնուհետև բախվել է «ՎԱԶ 21010» մակնիշի 34 DD 319 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ռ. Ի.):

Վ. Մ.-ին, Դ.Ա.-ին և Վ.Պ.-ին հոսպիտալացրել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնի փականները և անջատել մարտկոցները:

Այս խորագրի վերջին նյութերը