Լրահոս

05.10.2015 07:14


Այսօրվանից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Այսօրվանից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 5-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ՝ Րաֆֆու և Բաբաջանյան փողոցների խաչմերուկից Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Այս խորագրի վերջին նյութերը