Լրահոս

02.10.2015 17:27


«Կորեայի ձորում» այրվել է 500 քմ խոտածածկ տարածք

«Կորեայի ձորում» այրվել է 500 քմ խոտածածկ տարածք

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Կորեայի ձորում» այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Նորք Մարաշ վարչական շրջանի Հին Նորք թաղամասում՝ «Չինարի ծառի» մոտակայքում` 2500 քմ, Երևան-Մեղրի 40-րդ կմ-ի մոտակայքում` 400 քմ:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի տներից մեկին մոտակա հանդամասում` 300 քմ, Գառնի գյուղի սկզբնամասում` 400 քմ, Սյունիքի մարզի Լևազ գյուղում` 700 քմ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 1300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցում` 250 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:

Այս խորագրի վերջին նյութերը